Գերմանիայում Իրանի դեսպանատունը հակադարձել է Գերմանիայի առողջապահության նախարարի հայտարարությանը
Բեռլինում Իրանի դեսպանատունը պատասխանել է Գերմանիայի առողջապահության նախարարի այն հայտարարությանը, թե կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ Թեհրանի քաղաքականությունը թափանցիկ չէ:
Դեսպանատան հայտարարության մեջ ասված է. «Այս դիտողություններն ավելի շատ նման են ապրիլմեկյան հիմար կատակի»:
Վերջերս Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Սփենը հյատարարել էր, որ Բեռլինը դադարեցնում է Իրանի ուղղությամբ թռիչքները, քանի որ կորոնավիրուսի դեմ պայքարում Թեհրանի քաղաքականությունը թափանցիկ չէ:
Ուրբաթ օրը, Գերմանիայում Իրանի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում այդ երկրի առողջապահության նախարարինկոչ է արել պարզաբանել, թե որ պաշտոնական, միջազգային և իրավական աղբյուրն է դարձել նման դիրքորոշումների և հայտարարության առիթը:
Գերմանիայում Իրանի դեսպանատան հայտարարության մեջ ասվում է. «Կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքը վերահսում է ԱՀԿ-ն, որը վեջերս բարձր գնահատեց պատժամիջոցների պայմաններում կորոնավիորւսի դեմ Իրանի պայքարը»: