Գերմանիայում Իրանի դեսպանատունը հակադարձել է Գերմանիայի առողջապահության նախարարի հայտարարությանը
https://parstoday.ir/hy/news/world-i118947-Գերմանիայում_Իրանի_դեսպանատունը_հակադարձել_է_Գերմանիայի_առողջապահության_նախարարի_հայտարարությանը
Բեռլինում Իրանի դեսպանատունը պատասխանել է Գերմանիայի առողջապահության նախարարի այն հայտարարությանը, թե կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ Թեհրանի քաղաքականությունը թափանցիկ չէ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 04, 2020 05:24 Asia/Tehran
  • Գերմանիայում Իրանի դեսպանատունը հակադարձել է Գերմանիայի առողջապահության նախարարի հայտարարությանը

Բեռլինում Իրանի դեսպանատունը պատասխանել է Գերմանիայի առողջապահության նախարարի այն հայտարարությանը, թե կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ Թեհրանի քաղաքականությունը թափանցիկ չէ:

Դեսպանատան հայտարարության մեջ ասված է. «Այս դիտողություններն ավելի շատ նման են ապրիլմեկյան հիմար կատակի»:

Վերջերս Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Սփենը հյատարարել էր, որ  Բեռլինը դադարեցնում է Իրանի ուղղությամբ թռիչքները, քանի որ կորոնավիրուսի դեմ պայքարում Թեհրանի քաղաքականությունը թափանցիկ չէ:

Ուրբաթ օրը, Գերմանիայում Իրանի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում այդ երկրի  առողջապահության նախարարինկոչ է արել պարզաբանել, թե որ պաշտոնական, միջազգային և իրավական աղբյուրն է  դարձել նման դիրքորոշումների և հայտարարության առիթը:

Գերմանիայում Իրանի դեսպանատան հայտարարության մեջ ասվում է. «Կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքը վերահսում է ԱՀԿ-ն, որը վեջերս բարձր գնահատեց պատժամիջոցների պայմաններում կորոնավիորւսի դեմ Իրանի պայքարը»: