Հակաիրանական քաղաքականությունը դադարեցնելու վերաբերյալ Թրամփի վրա գործադրվող ճնշումներն ավելանում են
The Washington Post- ը հաղորդել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում հակաիրանական քաղաքականությունը դադարեցնելու վերաբերյալ Թրամփի վրա գործադրվող ճնշումներն ավելանում են:
Թերթը գրել է, որ կորոնավիորսւի տարածման պատճառով, Սպիտակ տունը հայտնվել է ճգնաժամի մեջ, հավելելով. «Կորոնավիրուսի պանդեմիան ստվերել է Թրամփի հակաիրանական առավելագույն ճնշման քաղաքականությունը: Նա ամեն օր ճնշումների է ենթարկվում այդ քաղաքականությունը չդադարեցնելու պատճառով»:
Թերթը հավելում է. «Եվրոպացի քաղաքական գործիչներն ու ԱՄՆ-ում Թրամփի մրցակիցնրը կոչ են անում դադարեցնել պատժամիջոցները, որպեսզի հնարավոր լինի Իրանին հումանիտար օգնություն տրամադրել»:
Սակայն չնայած այս պահանջներին, կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ, Թրամփն ավելի է խստացրել պատժամիջոցները: