Իտալիայի վարչապետը նախազգուշացրել է Եվրամիության փլուզման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i119170-Իտալիայի_վարչապետը_նախազգուշացրել_է_Եվրամիության_փլուզման_կապակցությամբ
Իտալիայի վարչապետը զգուշացրել է կորոնավիրուսի պատճառով Եվրամիության փլուզման մասին։
(last modified 2025-09-09T14:47:52+00:00 )
Ապրիլ 09, 2020 17:35 Asia/Tehran
  • Իտալիայի վարչապետը նախազգուշացրել է Եվրամիության փլուզման կապակցությամբ

Իտալիայի վարչապետը զգուշացրել է կորոնավիրուսի պատճառով Եվրամիության փլուզման մասին։

Գերմանական Բիլդ թերթին տված հարցազրույցում, քննադատելով կորոնավիրուսի դեմ պայքարում որոշ եվրոպական երկրների գործունեությունը, Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով ֆինանսական ճգնաժամի վերաբերյալ ասել է․-«Եթե Եվրոպան անկում ապրի, ապա Գերմանիայի նման երկրները ևս ոչ մի առավելություն չեն կարող ունենալ»։

Իտալիայի վարչապետը բացառել է այդ երկրում նորմալ  պայմանների վերականգնումը։

Կորոնավիրուսից մահացածների թվի առումով առաջին եռյակում են գտնվում ԱՄՆ-ն, Իսպանիան և Իտալիան։

Իտալիայում այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակվել է մոտ 139 հազար 500 մարդ։ Մահացածների թիվը հասնում է մոտ 17 հազար 700-ի։