Անհրաժեշտ է ստեղծել 1967 թվականի սահմաններով պաղեստինյան անկախ պետություն. Չավուշօղլու
https://parstoday.ir/hy/news/world-i11935-Անհրաժեշտ_է_ստեղծել_1967_թվականի_սահմաններով_պաղեստինյան_անկախ_պետություն._Չավուշօղլու
Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է 1967 թվականի սահմաններով պաղեստինյան անկախ պետություն ստեղծելու անհրաժեշտության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2016 13:37 Asia/Tehran
  • Անհրաժեշտ է ստեղծել 1967 թվականի սահմաններով պաղեստինյան անկախ պետություն. Չավուշօղլու

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է 1967 թվականի սահմաններով պաղեստինյան անկախ պետություն ստեղծելու անհրաժեշտության մասին:

Չավուշօղլուն այդ հայտարարությունն արել է Ստամբուլում ընթացող Իսլամական համագործակցություն կազմակերպության (ԻՀԿ) անդամ երկրների արտգործնախարարների նիստում:

«Դժբախտաբար, դեռ շարունակվում է Պաղեստինի օկուպացումը: Չկա օրինական որևէ հիմնավորում՝ սեփական պետություն ստեղծելու հարցում պաղեստինցիներին մերժելու համար:

Եվ քանի դեռ չի ուղղվել այդ պատմական անարդարությունը, չի ստացվի կայունություն աահովել մեր տարածաշրջանում:

Մշտական խաղաղություն ապահովելու միակ միջոցը անկախ, ինքնիշխան Պաղեստինի ստեղծումն է 1967 թվականի սահմաններով՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով:

Ներկայում Պաղեստինյան պետությունը ճանաչվել է 137 երկրների կողմից: Եվ մենք պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ այդ քանակը մեծացվի»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը: