Relief International. ԱՄՆ-ի պատժամիջոցները խոչընդոտում են Իրանին բժշկական օգնության տրամադրմանը
https://parstoday.ir/hy/news/world-i119385-relief_international._ԱՄՆ_ի_պատժամիջոցները_խոչընդոտում_են_Իրանին_բժշկական_օգնության_տրամադրմանը
Relief International կազմակերպության Իրանի հարցերով պատասխանատուն հայտարարել է, որ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները խոչընդոտ են հանդիսանում Իրանին հումանիտար օգնություն տրամադրելու ճանապարհին:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Ապրիլ 15, 2020 05:29 Asia/Tehran
  • Relief International. ԱՄՆ-ի պատժամիջոցները խոչընդոտում են Իրանին բժշկական օգնության տրամադրմանը

Relief International կազմակերպության Իրանի հարցերով պատասխանատուն հայտարարել է, որ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները խոչընդոտ են հանդիսանում Իրանին հումանիտար օգնություն տրամադրելու ճանապարհին:

Օլիվյե Վանդքաստելն անդրադառնալով Իրանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների ու սարքավումների հասանելիության ճանապարհին ԱՄՆ-ի պատժամիջոցների առաջացրած խոչընդոտներին, հավելել է. «Պատժամիջոցների հետևանքով, միջազգային կազմակերպությունները խուսափում են Իրանի հետ գործարքներ կնքել»:

Կիրակի օրը, Լոս Անջելես Թայմզ թերթին տված հարցազրուցյում, ԱՄՆ պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա և հակաիրանական պատժամիջոցների հեղինակներից Ռիչարդ Նեֆյուն խոստովանել էր, որ պատժամիջոցների հետևանքով, աշխարհի տարբեր երկրներում գործող, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները, խուսափում են գործարքներ կնքել Իրանի հետ: Նա հավելել էր, որ հակառակ ամերիկացի պաշտոնյաների պնդման, սննդի ու դեղամիջոցների ոլորտները նույնպես ենթարկվում են պատժամիջոցների: