Relief International. ԱՄՆ-ի պատժամիջոցները խոչընդոտում են Իրանին բժշկական օգնության տրամադրմանը
Relief International կազմակերպության Իրանի հարցերով պատասխանատուն հայտարարել է, որ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները խոչընդոտ են հանդիսանում Իրանին հումանիտար օգնություն տրամադրելու ճանապարհին:
Օլիվյե Վանդքաստելն անդրադառնալով Իրանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների ու սարքավումների հասանելիության ճանապարհին ԱՄՆ-ի պատժամիջոցների առաջացրած խոչընդոտներին, հավելել է. «Պատժամիջոցների հետևանքով, միջազգային կազմակերպությունները խուսափում են Իրանի հետ գործարքներ կնքել»:
Կիրակի օրը, Լոս Անջելես Թայմզ թերթին տված հարցազրուցյում, ԱՄՆ պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա և հակաիրանական պատժամիջոցների հեղինակներից Ռիչարդ Նեֆյուն խոստովանել էր, որ պատժամիջոցների հետևանքով, աշխարհի տարբեր երկրներում գործող, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները, խուսափում են գործարքներ կնքել Իրանի հետ: Նա հավելել էր, որ հակառակ ամերիկացի պաշտոնյաների պնդման, սննդի ու դեղամիջոցների ոլորտները նույնպես ենթարկվում են պատժամիջոցների: