Ավստրալիայում Չինաստանին կոչ են անում տրամադրել COVID-19-ի ծագման տվյալները
https://parstoday.ir/hy/news/world-i119479-Ավստրալիայում_Չինաստանին_կոչ_են_անում_տրամադրել_covid_19_ի_ծագման_տվյալները
Ավստրալիայի ներքին գործերի նախարար Պիտեր Դատոնը Չինաստանի իշխանություններին կոչ է արել տրամադրել կորոնավիրուսի առաջացման տվյալները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 17, 2020 09:10 Asia/Tehran
  • Ավստրալիայում Չինաստանին կոչ են անում տրամադրել COVID-19-ի ծագման տվյալները

Ավստրալիայի ներքին գործերի նախարար Պիտեր Դատոնը Չինաստանի իշխանություններին կոչ է արել տրամադրել կորոնավիրուսի առաջացման տվյալները:

Դատոնը նշել է, որ կորոնավիրուսն արդեն 60-ից ավելի ավստրալացիների կյանք է խլել, և հարյուրավոր մարդիկ գտնվում է ծանր վիճակում:

«Այդ բոլոր ընտանիքները պատասխաններ կպահանջեին: Ես չեմ կարծում, որ մենք խնդրում ենք շատ բան: Մեզնից հաստատ դա կպահանջեին, եթե Ավստրալիան հայտնվեր վարակի տարածման էպիկենտրոնում: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ Չինաստանի պարտքն է պատասխանել այդ բոլոր հարցերին, որպեսզի մարդիկ հստակ իմանան, թե ինչ է տեղի ունեցել իրանականում: Մենք չենք ցանկանում, որ դա կրկնվի»,-ասել է նա:

Ավելի վաղ, ինֆորմացիան թաքցնելու մեղադրանքներին ի պատասխան, Չինաստանը նշել էր, որ հենց սկզբից իրենք հակված են եղել բաց և պատասխանատու դիրքորոշմանը՝ կապված վարակի տվյալների հրապարակման հետ:

1in.am