Պոմպեոն կոչ է արել երկարաձգել Իրանին զենքի մատակարարումների էմբարգոն
ԱՄՆ պետքարտուղարը ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ է արել երկարաձգել Իրանին զենքի մատակարարումների էմբարգոն:
«Նախքան Արևմտյան Ասիան մուտք գործի սպառազինական նոր մրցավաքի մեջ, ԱԽ-ն պետք է երկարաձգի Իրանին զենքի մատակարարումների էմբարգոն»,- իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Պոմպեոն, անտեսելով Սիոնիստական ռեժիմի ու Սաուդյան Արաբիայի հետ ԱՄՆ-ի սպառազինական գործարքները:
ՌԴ Արտաքին գործերի նախարարության զենքի վերահսկման և տարածման դեմ պայքարի վարչության պետ Վլադիմիր Երմակովն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանին զենքի մատակարարումների էմբարգոն ժամանակավոր է և լրանում է 2020 թվականի հոկտեմբերին:
Sputnik- ին տված հարցազրույցում, Երմակովը հավաստիացրել է, որ որևէ պաշտոնական քննարկում չի եղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի վերանայման վերաբերյալ, որում նշված է Իրանին զենքի մատակարարումների էմբարգոյի ժամկետը: