Թախթ Ռավանչի․ «ԱՄՆ-ն փորձում է հանրության ուշադրությունը շեղել տնտեսական ահաբեկչությունից»
Արձագանքելով Իրանի նկատմամբ սպառազինական սահմանափակումների մասին ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությանը, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն ընդգծել է․ «Այդ հայտարարությունը ևս մեկ փորձ է Իրանի ժողովրդի նկատմամբ իրականացվող տնտեսական ահաբեկչությունից ուշադրությունը շեղելու համար»։ Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը։
Անդրադառնալով Իրանի ժողովրդի դեմ տնտեսական ահաբեկչությունից հանրության ուշադրությունը շեղելու ԱՄՆ-ի փորձերին, Մաջիդ Թախթ Ռավանչին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է․-«Այս անգամ ԱՄՆ-ն ՄԱԿ-ից պահանջում է չեղարկել թիվ 2231 բանաձևը և շարունակել Իրանի նկատմամբ սպառազինական սահմանափակումները»։
Նա հավելել է․ «ԱՄՆ-ին չի հաջողվելու մյուսներին համոզել խախտելու միջազգային օրենքները»։
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շաբաթ օրը կրկնելով իր հակաիրանական հայտարարությունները, թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․-«Մինչ Իրանը կփորձի Միջին Արևելքում (Արևմտյան Ասիա) սպառազինության նոր մրցավազք սկսել, Անվտանգության խորհուրդը պետք է երկարաձգի այդ երկրի նկատմամբ սահմանված սպառազինական էմբարգոն»։