Թախթ Ռավանչի․ «ԱՄՆ-ն փորձում է հանրության ուշադրությունը շեղել տնտեսական ահաբեկչությունից»
https://parstoday.ir/hy/news/world-i119560-Թախթ_Ռավանչի_ԱՄՆ_ն_փորձում_է_հանրության_ուշադրությունը_շեղել_տնտեսական_ահաբեկչությունից
Արձագանքելով Իրանի նկատմամբ սպառազինական սահմանափակումների մասին ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությանը, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն ընդգծել է․ «Այդ հայտարարությունը ևս մեկ փորձ է Իրանի ժողովրդի նկատմամբ իրականացվող տնտեսական ահաբեկչությունից ուշադրությունը շեղելու համար»։ Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2020 14:08 Asia/Tehran
  • Թախթ Ռավանչի․ «ԱՄՆ-ն փորձում է հանրության ուշադրությունը շեղել տնտեսական ահաբեկչությունից»

Արձագանքելով Իրանի նկատմամբ սպառազինական սահմանափակումների մասին ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությանը, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն ընդգծել է․ «Այդ հայտարարությունը ևս մեկ փորձ է Իրանի ժողովրդի նկատմամբ իրականացվող տնտեսական ահաբեկչությունից ուշադրությունը շեղելու համար»։ Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը։

Անդրադառնալով Իրանի ժողովրդի դեմ տնտեսական ահաբեկչությունից հանրության ուշադրությունը շեղելու ԱՄՆ-ի փորձերին, Մաջիդ Թախթ Ռավանչին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է․-«Այս անգամ ԱՄՆ-ն ՄԱԿ-ից պահանջում է չեղարկել թիվ 2231 բանաձևը և շարունակել Իրանի նկատմամբ սպառազինական սահմանափակումները»։

Նա հավելել է․ «ԱՄՆ-ին չի հաջողվելու մյուսներին համոզել խախտելու  միջազգային օրենքները»։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շաբաթ օրը կրկնելով իր հակաիրանական հայտարարությունները, թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․-«Մինչ Իրանը կփորձի Միջին Արևելքում (Արևմտյան Ասիա) սպառազինության նոր մրցավազք սկսել, Անվտանգության խորհուրդը պետք է երկարաձգի այդ երկրի  նկատմամբ սահմանված սպառազինական  էմբարգոն»։