Իտալացիների մեծամասնությունը կողմ է ԵՄ-ից դուրս գալուն
Իտալիայում անցկացված վերջին սոցհացման արդյունքների համաձայան, բնակչության կեսից ավելին կողմ է ԵՄ կազմից դուրս գալուն՝ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում այդ կառույցի կողմից ցուցաբերված թույլ աջակցության պատճառով:
Russia Today հեռուստաընկերությունը հաղորդել է, որ վերջին սոցհարցման արդյունքների համաձայն, իտալացիների 55 տոկոսը կողմ է, որպեսզի այդ երկիրը լքի Եվրամիությունը:
Հարցվողների 71 տոկոսի կարծիքով, կորոնավիրուսի պանդեմիան կթուլացնի ԵՄ-ի հիմքերը:
Իտալացիների մեծ մասը պահանջում է, որպեսզի այդ երկիրը լքի ԵՄ-ն, քաի որ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, միությունն արդյունավետ քայլեր չի ձեռնարկել այն կանխելու, իսկ հետագայում՝ դրա տարածումը վերահսկելու և անդամ երկրներին աջակցելու ուղղությամբ:
Ըստ նոր վիճակագրության՝ Իտալիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 23 հազար 660-ի:
Այս տարվա հունվարի 31-ին, Բրիտանիան նույնպես լքեց Եվամիությունը: