Ամերիկացի վետերանները պահանջում են ԱՄՆ-ի զորուժը դուրս բերել Աֆղանստանից
https://parstoday.ir/hy/news/world-i119714-Ամերիկացի_վետերանները_պահանջում_են_ԱՄՆ_ի_զորուժը_դուրս_բերել_Աֆղանստանից
Վերջերս անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն, ԱՄՆ-ի վետերանները պահանջում են ԱՄՆ-ի զորուժը դուրս բերել Աֆղանստանից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2020 08:29 Asia/Tehran
  • Ամերիկացի վետերանները պահանջում են ԱՄՆ-ի զորուժը դուրս բերել Աֆղանստանից

Վերջերս անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն, ԱՄՆ-ի վետերանները պահանջում են ԱՄՆ-ի զորուժը դուրս բերել Աֆղանստանից:

«Միլիտարի Թայմզ» լրատու կայքի հաղորդմամբ, ԱՄՆ-ի «Մտահոգված վետերաններ» խմբի կողմից անցկացված սոցհարցումների արդյունքների համաձայն,  վետերանների 73 տոկոսը կողմ է Աֆղանստանից այդ երկրի զորուժի դուրսբերմանը:

Խմբի գործադիր տնօրեն Նիթ Անդերսոնն ասել է.«Աֆղանստանից ԱՄՆ-ի զորուժի  դուսբերման աջակիցների ավելացումը խոսում է երկու տասնամյակ տևած պատերազմց հոգնելու մասին»:

2001թ., ԱՄՆ-ն ու իր ,ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգություն հաստատելու պատրվակով, մտան Աֆղանստան, սակայն այն ժամանակվանից սկսած, Աֆղանստանում աճել են անապահովությունը, ահաբեկչությունը և թմրադեղերի արտադրության ծավալները: 

Աֆղանստանի ժողովուրդն ու պատասխանատուները բազմիցս հանդես են եկել այդ երկրից ԱՄՆ-ի զորուժի դուրսբերման կոչով: