2020 թվականի առաջին եռամսյակում, Աֆղանստանի 533 խաղաղ քաղաքացի է զոհվել
Աֆղանստանում ՄԱԿ-ի ներկայացուցչական գրասենյակն այսօր հրապարակել է զեկույց, որում հայտարարել է․ «2020 թվականի առաջին եռամսյակում Աֆղանստանի 533 խաղաղ քաղաքացիներ, այդ թվում 150 երեխաներ զոհվել, իսկ 760 հոգի էլ վիրավորվել են այդ երկրում տեղի ունեցող բախումների ընթացքում»։
Աֆղանստանում խաղաղ քաղաքացիների սպանությունը աղետալի համարելով, ՄԱԿ-ի ներկայացուցչական գրասենյակը հայտարարել է․-«Այս կարճ ժամանակահատվածում այդքան մեծ թվով մարդկանց կորուստը խորհելու տեղիք է տալիս, քանի որ ԱՄՆ-ն Թալիբան խմբի հետ համաձայնագիր է ստորագրել այդ երկրում բռնությունների նվազման վերաբերյալ։
ՄԱԿ-ի զեկույցից պարզվում է,որ ԱՄՆ-ի ու Թալիբների միջև համաձայնագրի ստորագրմամբ, Աֆղանստանում բռնությունները ոչ միայն չեն նվազել , այլև ավելի են շատացել:
Աֆղանստանում երկու տասնամյակ ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը, միայն անապահովություն ու պատերազմ է բերել այդ երկրին։