ԲՐԻԿՍ-ի արտգործնախարարները շեշտել են ԱՄՆ միակողմանի պատժամիջոցները չեղարկելու անհրաժեշտությունը
ԲՐԻԿՍ-ի անդամ երկրներ Բրազիլիայի, Հարավային Աֆրիկայի, Չինաստանի, Հնդկաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները, տեսակոնֆերանսի ընթացքում ընդգծել են ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների չեղարկման անհրաժեշտությունը
Երեքշաբթի օրը կայացած տեսակոնֆերանսում, ԲՐԻԿՍ-ի խմբի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք երկրների դեմ ԱՄՆ-ի սահմանած միակողմանի պատժամիջոցներն ընդգծելով դրանց չեղարկման անհրաժեշտությունը:
Հանդիպումից հետո, ՌԴ ԱԳՆ Լավրովը հայտարարել է. «ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների ԱԳ նախարարներն ընդգծել են, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները խոչընդոտում են կորոնվիրուսի դեմ արդյունավետ պայքարին»:
Լավրովի ընդգծմամբ, բոլոր կողմերնն ընդգծել են, որ ԱՄՆ-ի պատժամիջոցներն անօրինական են և հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին: