Ռուսաստանը դեմ է Իրանի զենքի էմբարգոյի ժամկետի երկարաձգմանը
Մայիս 01, 2020 05:00 Asia/Tehran
Ռուսաստանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ հաշվի առնելով ՄԱԿ-ի բանաձևը, Իրանի զենքի էմբարգոն հնարավոր չէ երկարաձգել:
«Չնայած ԱՄՆ ճնշումներին և ջանքերին, Իրանի զենքի էմբարգոն չի կարող երկարաձգվել», - հինգշաբթի օրը ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում, ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Ռյաբկովը հավելել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի համաձայն, Իրանի զենքի էմբարգոն չի կարող երկարաձգվել և ավարտվելու է այս տարվա հոկտեմբերին:
Նրա խոսքերով, առանց բացառության բոլոր երկրները պետք է լիարժեք գործադրեն բանաձևը, սակայն Միացյալ Նահանգները ոչ միայնդա չի անում, այլև սպառնալիքներով ու պատժամիջոցներով խոչընդոտում է մյուս երկրների կողմից դրա գործադրմանը:
Պիտակ