Ղազախստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն
Ադրբեջանում Ղազախստանի դեսպանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն:
Բաքվից Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, շաբաթ օրը, Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը Բաքվում Ղազախստանի դեսպան Սերժան Աբդի Քյարիմովին է փոխանցել այդ երկրի բողոքի նոտան:
Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, որ Կասպից ծովում Ղազախստանի առափնյա գվարդիայի հրաձգության հետևանքով մի ադրբեջանցու սպանվելն ու երկուսի վիրավորվելը պատշաճ չէ երկու երկրի բարեկամական հարաբերություններին ու սահմանապահ ուժերի համագործակցությանը:
Ցավ հայտնելով այդ դեպքի կապակցությամբ, Ադրբեջանում Ղազախստանի դեսպանը վիրավորներըին շուտափույթ ապաքինում է մաղթել: Նա հայտնել է, որ իր երկրի ղեկավարներին կփոխանցի ադրբեջանական կողմի բողոքի նոտան ու մտահոգությունը: