Բացահայտվել է Մոսադի հետ Բեռլինի համագործակցությունն ուղղված Լիբանանի Հեզբոլլահի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i120099-Բացահայտվել_է_Մոսադի_հետ_Բեռլինի_համագործակցությունն_ուղղված_Լիբանանի_Հեզբոլլահի_դեմ
Սիոնիստական լրատվամիջոցները հայտնում են, որ վերջերս Լիբանանի Հեզբոլլահի դեմ ուղղված որոշումն ընդունելիս, Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունը համագործակցել է Մոսադի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2020 13:47 Asia/Tehran
  • Բացահայտվել է Մոսադի հետ Բեռլինի համագործակցությունն  ուղղված  Լիբանանի Հեզբոլլահի դեմ

Սիոնիստական լրատվամիջոցները հայտնում են, որ վերջերս Լիբանանի Հեզբոլլահի դեմ ուղղված որոշումն ընդունելիս, Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունը համագործակցել է Մոսադի հետ։

«Իսրայել թայմս» թերթի կայքը, հղում անելով Իսրայելի լրտեսական աղբյուրներին, հաղորդել է, որ Մոսադի գործակալները Լիբանանի Հեզբոլլահի որոշ անդամների մասին տեղեկություններ են տրամադրել Բեռլինին։

Սիոնիստական ռեժիմի մի պաշտոնյա, Իսրայելի 12-րդ հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսելով այդ մասին, անդրադարձել է Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության ղեկավար Բրունո Քալի հետ իր սերտ հարաբերությանը։

Գերմանիայի Ներքին գործերի նախարարությունն անցած հինգշաբթի օրը հայտարարեց, որ Լիբանանի Հեզբոլլահի անունը ներառվել է ահաբեկչական խմբավորումների ցուցակում և խմբի գործունեությունը Գերմանիայի տարածքում արգելվել է։

Դիմադրության առանցքն արձագանքել է Գերմանիայի ՆԳ նախարարության  որոշմանը։