Չինաստանում պաշտոնապես անդրադարձել են ԱՄՆ-ի հետ հնարավոր հակամարտությանը
Չինաստանի պետական անվտանգության գործակալությունը հայտարարել է, որ Պեկինի դեմ ուղղված Վաշինգտոնի վերջին մեղադրանքներն ու հայտարարությունները կարող են հանգեցնել ուղղակի առճակատման:
Կառույցը հայտարարել է. «Չինաստանի կառավարության դեմ ուղղված ԱՄՆ-ի վերջին թշնամական հայտարարությունները կարող են հանգեցնել ռազմական բախման»:
Չինաստանի մի շարք պաշտոնյաներ հայտարարել են, որ այս ամսվա սկզբին, այդ երկրի անվտանգության նախարարությունը պատրաստել և նախագահ Սի Ցզինպինին է հանձնել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հնարավոր ռազմական առճակատման մասին զեկույցը:
Ամերիկացի պաշտոնյաներն այդ թվում՝ պետքարտուղար Մայք Պոմպեոն, Չինաստանին մեղադրում են կորոնավիրուսի վերաբերյալ ճշգրիտ ինֆորմացիա չտրամադրելու մեջ: Պեկինը հերքում է իր դեմ ուղղված բոլոր մեղադրանքները, հայտարարելով, որ դրանք անհիմն են: