Չինաստանում պաշտոնապես անդրադարձել են ԱՄՆ-ի հետ հնարավոր հակամարտությանը
https://parstoday.ir/hy/news/world-i120154-Չինաստանում_պաշտոնապես_անդրադարձել_են_ԱՄՆ_ի_հետ_հնարավոր_հակամարտությանը
Չինաստանի պետական անվտանգության գործակալությունը հայտարարել է, որ Պեկինի դեմ ուղղված Վաշինգտոնի վերջին մեղադրանքներն ու հայտարարությունները կարող են հանգեցնել ուղղակի առճակատման:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2020 06:01 Asia/Tehran
  • Չինաստանում պաշտոնապես անդրադարձել են ԱՄՆ-ի հետ հնարավոր հակամարտությանը

Չինաստանի պետական անվտանգության գործակալությունը հայտարարել է, որ Պեկինի դեմ ուղղված Վաշինգտոնի վերջին մեղադրանքներն ու հայտարարությունները կարող են հանգեցնել ուղղակի առճակատման:

Կառույցը հայտարարել է. «Չինաստանի կառավարության դեմ ուղղված ԱՄՆ-ի վերջին թշնամական հայտարարությունները կարող են հանգեցնել ռազմական բախման»:

Չինաստանի մի շարք պաշտոնյաներ հայտարարել են, որ այս ամսվա սկզբին, այդ երկրի անվտանգության նախարարությունը պատրաստել և նախագահ Սի Ցզինպինին է հանձնել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հնարավոր ռազմական առճակատման մասին զեկույցը:

Ամերիկացի պաշտոնյաներն այդ թվում՝ պետքարտուղար Մայք Պոմպեոն, Չինաստանին մեղադրում են կորոնավիրուսի վերաբերյալ ճշգրիտ ինֆորմացիա չտրամադրելու մեջ: Պեկինը հերքում է  իր դեմ ուղղված բոլոր մեղադրանքները, հայտարարելով, որ դրանք անհիմն են: