Ռուսաստանը քննադատել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը
Վիեննայի միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչը քննադատել է Միացյալ Նահանգներին՝ պատժամիջոցների և արտաքին քաղաքականության մեջ այլ ապակառուցողական միջոցներ կիրառելու համար:
Միխայիլ Ուլյանովը երեքշաբթի օրն իր թվիթերյան էջում գրել է. «Արտաքին քաղաքականության ոլորտում ԱՄՆ զինանոցը հարուստ է այնպիսի կործանարար զենքերով, ինչպիսիք են պատժամիջոցները, ուժի գործադրումը և մրցակիցներին հեղինակազրկելուն ուղղված գործողությունները»
«ԱՄՆ-ում կան ողջամիտ անձինք, ովքեր պահանջում են արտաքին քաղաքականության մեջ վերականգնել ժողովրդավարությունը»,- ասել է Ուլյանովը:
Ռուս պաշտոնյան նախկինում դեմ էր արտահայտվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի սպառազինական էմբարգոն երկարաձգելու՝ ԱՄՆ-ի առաջարկին: Նա նշել էր. «ԱՄՆ-ի պաշտոնյաները պնդում են, որ Վաշինգտոնը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի համաձայն, ունի որոշակի իրավունքներ, սակայն չեն անդրադառնում իրենց ստանձնած պարտավորություններին:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի համաձայն, Իրանի զենքի էմբարգոյի ժամկետն ավարտվում է սույն թվականի հոկտեմբերի 18-ին: