ՌԴ-ն ու Չնաստանը դեմ են քաղաքական հաշվեհարդարի նպատակով կորոնավիրուսի շահարկմանը
https://parstoday.ir/hy/news/world-i120296-ՌԴ_ն_ու_Չնաստանը_դեմ_են_քաղաքական_հաշվեհարդարի_նպատակով_կորոնավիրուսի_շահարկմանը
ՌԴ-ի արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը շեշտել է. «ՌԴ-ն ու Չինաստանը դեմ են քաղաքական հաշվեհարդարի նպատակով կորոնավիրուսի շահարկմանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2020 15:18 Asia/Tehran
  • ՌԴ-ն ու Չնաստանը դեմ են քաղաքական հաշվեհարդարի նպատակով կորոնավիրուսի շահարկմանը

ՌԴ-ի արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը շեշտել է. «ՌԴ-ն ու Չինաստանը դեմ են քաղաքական հաշվեհարդարի նպատակով կորոնավիրուսի շահարկմանը»:

Հինգշաբթի օրը ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի 75-րդ տարեդարձի առիթով Չինաստանի ներկայացուցչի հետ վիդեոկոնֆերանսի ընթացքում, ՌԴ-ի արտաքին հետախուզական կազմակերպության՝ SVR-ի ղեկավար Սերգեյ Նարիշկինն ասել է. «Մոսկվան ու Պեկինը ընկալելով իրենց պատասխանատվությունը ողջունում են գլոբալ միասնության սկզբունքը, հերքելով քաղաքական հաշվեհարդարի նպատակով կորոնավիրուսի համավարակի շահարկման ցանացած փորձ»:

Գլոբալ սպառնալիքներին դիմակայելու հարցում անդրադառնալով միասնության պահպանման կարևորությանը Նարիշկինը հավելել է.«Այս օրերին, երբ աշխարհում միլիոնավոր մարդիկ առճակատվում են կորոնավիրուսի հետ, ժողովուրդներին պառակտելը անբարոյական քայլ է»:

ՌԴ-ի պաշտոնատարները բազմիցս քննադատել են կորոնավիրուսի տարածման մեջ Չիանստանին մեղադրելու ԱՄՆ-ի քաղաքականությունը: