ՌԴ-ն ու Չնաստանը դեմ են քաղաքական հաշվեհարդարի նպատակով կորոնավիրուսի շահարկմանը
ՌԴ-ի արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը շեշտել է. «ՌԴ-ն ու Չինաստանը դեմ են քաղաքական հաշվեհարդարի նպատակով կորոնավիրուսի շահարկմանը»:
Հինգշաբթի օրը ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի 75-րդ տարեդարձի առիթով Չինաստանի ներկայացուցչի հետ վիդեոկոնֆերանսի ընթացքում, ՌԴ-ի արտաքին հետախուզական կազմակերպության՝ SVR-ի ղեկավար Սերգեյ Նարիշկինն ասել է. «Մոսկվան ու Պեկինը ընկալելով իրենց պատասխանատվությունը ողջունում են գլոբալ միասնության սկզբունքը, հերքելով քաղաքական հաշվեհարդարի նպատակով կորոնավիրուսի համավարակի շահարկման ցանացած փորձ»:
Գլոբալ սպառնալիքներին դիմակայելու հարցում անդրադառնալով միասնության պահպանման կարևորությանը Նարիշկինը հավելել է.«Այս օրերին, երբ աշխարհում միլիոնավոր մարդիկ առճակատվում են կորոնավիրուսի հետ, ժողովուրդներին պառակտելը անբարոյական քայլ է»:
ՌԴ-ի պաշտոնատարները բազմիցս քննադատել են կորոնավիրուսի տարածման մեջ Չիանստանին մեղադրելու ԱՄՆ-ի քաղաքականությունը: