ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունն անհանգստացնում է այդ երկրի դաշնակիցներին
https://parstoday.ir/hy/news/world-i120301-ԱՄՆ_ի_միակողմանի_քաղաքականությունն_անհանգստացնում_է_այդ_երկրի_դաշնակիցներին
Ռուսաստանում Իրանի դեսպանը հայտարարել է, որ միջազգային մի շարք պայմանագրերից միակողմանի կերպով ԱՄՆ-ի դուրս գալը մտահոգությունների ու կասկածների տեղիք է տվել այդ երկրի դաշնակիցների շրջանում, կապված Վաշինգտոնի իրական նպատակների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 09, 2020 04:22 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունն անհանգստացնում է այդ երկրի դաշնակիցներին

Ռուսաստանում Իրանի դեսպանը հայտարարել է, որ միջազգային մի շարք պայմանագրերից միակողմանի կերպով ԱՄՆ-ի դուրս գալը մտահոգությունների ու կասկածների տեղիք է տվել այդ երկրի դաշնակիցների շրջանում, կապված Վաշինգտոնի իրական նպատակների հետ:

Ուրբաթ օրը, Քազեմ Ջալալին Թվիթերում  գրել է. «ԱՄՆ-ը անտեսեց ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը, որը համաշխարհային ջանքերի ու  բազմակողմանի դիվանագիտության արդյունք էր և դուրս եկավ ՀԳՀԾ-ից ու վերականգնեց հակաիրանական պատժամիջոցները»:

Նշելով, որ պատժամիջոցների կիառումը դարձել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության   մեջ կիրառվող ճնշման գործիք, Ջալալին հավելել է. «ԱՄՆ-ը ոչ միայն չլսեց ՄԱԿ-ի ԱԽ բանաձևին հավատարիմ մնալու իր եվրոպացի դաշնակիցների կոչը, այլև նրանց նույնպես կոչ արեց խախտել ԱԽ 2231 բանաձևը»: