Սաակաշվիլիի նշանակման պատճառով Վրաստանը հետ է կանչում դեսպանին Ուկրաինայից
https://parstoday.ir/hy/news/world-i120336-Սաակաշվիլիի_նշանակման_պատճառով_Վրաստանը_հետ_է_կանչում_դեսպանին_Ուկրաինայից
Վրաստանը հետ է կանչում դեսպանին Ուկրաինայից խորհրդակցությունների համար՝ Ուկրաինայի նախագահին կից բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նշանակման պատճառով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 10, 2020 05:50 Asia/Tehran
  • Սաակաշվիլիի նշանակման պատճառով Վրաստանը հետ է կանչում դեսպանին Ուկրաինայից

Վրաստանը հետ է կանչում դեսպանին Ուկրաինայից խորհրդակցությունների համար՝ Ուկրաինայի նախագահին կից բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նշանակման պատճառով։

Այդ մասին հայտարարել է ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին, գրում է Deutsche Welle-ն։

«Դիվանագիտության մեջ դա ընդունված քայլ է, որը մատնանշում է որոշակի խնդիրների առկայությունը երկկողմ հարաբերություններում, այդ պատճառով հետագա քայլերը որոշելու համար խորհրդակցություն է հարկավոր դեսպանի հետ»,- հայտարարել է Զալկալիանին։

Միաժամանակ նա նշել է, որ Սաակաշվիլիի նշանակման մասին Կիևի որոշումը կտրուկ քայլերի չի արժանանա Թբիլիսիի կողմից։

«Վրաստանը չի դիտարկում դիվանագիտական հարաբերությունների խզման կամ ռազմավարական գործընկերության վերանայման հավանականությունը»,- ասել է նա։

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նշանակվել է Ուկրաինայի նախագահին կից բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար։ Համապատասխան հրամանագիրն Նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է մայիսի 7-ին։ Ըստ Սաակաշվիլիի՝ երկրի տնտեսության զարգացման համար առաջին հերթին պետք է ազատել բիզնեսը վարչարարական միջամտությունից։

Թբիլիսիի քաղաքային դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել Սաակաշվիլին՝ մեղավոր ճանաչելով պաշտոնական դիրքի չարաշահման համար՝ բարձրաստիճան մի քանի պաշտոնյայի ներում շնորհելու վերաբերյալ գործով:

Panarmenian.net