ԱՄՆ-ը նավակործաններ է գործուղել Հարավչինական ծով
Վաշինգտոն-Պեկին հակամարտության ֆոնին, ԱՄՆ-ը նավակործաններ է գործուղել Հարավչինական ծով և Չինաստանի ու Մալայզիայի միջև հակամարտության թեմա հանդիսացող կղզու տարածք:
Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, չնայած Չինաստանի զգուշացումներին, վերջին ամսվա ընթացքում երկրորդ անգամ, ԱՄՆ-ը, պարեկություն իրականացնելու պատրվակով, ռազմանավեր է գործուղում հակամարտության թեմա հանդիսացող կղզու տարածք:
Հատկանշական է, որ վերջին օրերին, արևմտյան աղբյուրները տեղեկացրել են Չինաստանի մոտակայքում քրուզ հրթիռներ և ծովային հետևակ տեղակայելու Պենտագոնի հատուկ նախագծի մասին:
Հաղորդագրություն տարածելով, Չինաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը տարածաշրջանում վարում է միլիտարիստական քաղաքականություն և նոր տեսակի զենքերից օգտվելով, վտանգում է տարածաշրջանի կայունությունը: