ԵՄ-ն նախազգուշացրել է Իսրայելին՝ Հորդանան գետի արևմտյան ափի վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i120404-ԵՄ_ն_նախազգուշացրել_է_Իսրայելին_Հորդանան_գետի_արևմտյան_ափի_վերաբերյալ
Եվրամիությունը նախազգուշացրել է Հորդանան գետի արևմտյան ափն Իսրայելին բռնակցելու հետևանքների մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2020 14:48 Asia/Tehran
  • ԵՄ-ն նախազգուշացրել է Իսրայելին՝ Հորդանան գետի արևմտյան ափի վերաբերյալ

Եվրամիությունը նախազգուշացրել է Հորդանան գետի արևմտյան ափն Իսրայելին բռնակցելու հետևանքների մասին:

ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, Եվրամիության անվտանգության և արտաքին քաղաքականության գերագույն խորհրդի խոսնակ Պիտեր Ստանոն այսօր Բրյուսելում ասել է, որ Հորդանան գետի արևմտյան ափն Իսրայելին բռնակցելու դեպքում այս քայլն անպատասխան չի մնա: 

Պիտեր Ստանոն ասել է,  որ  Հորդանան գետի արևմտյան ափն Իսրայելին բռնակցելու  գործողությունը հակասում է միջազգային օրենքներին: Նա հավելել է.«Եվրամիությունը աջակցում է միջազգային իրավունքին»:

Եվրամիությունը  բազմիցս հայտարարել է, որ Հորդանան գետի արեւմտյան ափը բռնակցելու վերաբերյալ Իսրայելի որոշումը, սպառնում է երկու պետության ստեղծման խաղաղության գործընթացին: