ԵՄ-ն նախազգուշացրել է Իսրայելին՝ Հորդանան գետի արևմտյան ափի վերաբերյալ
Մայիս 11, 2020 14:48 Asia/Tehran
Եվրամիությունը նախազգուշացրել է Հորդանան գետի արևմտյան ափն Իսրայելին բռնակցելու հետևանքների մասին:
ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, Եվրամիության անվտանգության և արտաքին քաղաքականության գերագույն խորհրդի խոսնակ Պիտեր Ստանոն այսօր Բրյուսելում ասել է, որ Հորդանան գետի արևմտյան ափն Իսրայելին բռնակցելու դեպքում այս քայլն անպատասխան չի մնա:
Պիտեր Ստանոն ասել է, որ Հորդանան գետի արևմտյան ափն Իսրայելին բռնակցելու գործողությունը հակասում է միջազգային օրենքներին: Նա հավելել է.«Եվրամիությունը աջակցում է միջազգային իրավունքին»:
Եվրամիությունը բազմիցս հայտարարել է, որ Հորդանան գետի արեւմտյան ափը բռնակցելու վերաբերյալ Իսրայելի որոշումը, սպառնում է երկու պետության ստեղծման խաղաղության գործընթացին:
Պիտակ