Վաշինգտոնը Թել Ավիվից պահանջել է արգելափակել չինական ներդրումները
Լրատվական աղբյուրները հաղորդել են, որ ԱՄՆ-ը փորձում է կանխել Իսրայելում Չինաստանի ներդրումների և տնտեսական համագործակցության ծավալների աճը:
Իսրայելի 13-րդ հեռուստաալիքը հաղորդել է, որ ԱՄՆ-ի արտգործնախարար Մայք Պոմպեոն նախատեսում է գրավյալ Պաղեստին կատարելիք այցի ընթացքում Իսրայելի պաշտոնատարներին զգուշացնել Չինաստանի ներդրումների և այդ երկրի հետ տնտեսական համագործակցության ավելացման մասին:
Վկայակոչելով ամերիկացի մի պաշտոնյայի, ռեժիմի 13-րդ հեռուստաալիքը հաղորդել է, որ Իսրայելում Չինաստանի ներկայության նկատմամբ ԱՄՆ-ի ընդդիմությունն ավելացել է կորոնավիրուսի տարածման հարցով Չինաստանի արտահայտած դիրքորոշումից հետո:
RT հեռուստատեսությունը հաղորդել է, որ ԱՄՆ կառավարությունը նախքան Պոմպեոի գրավյալ տարածքներ մեկնելը, Իսրայելին կոչ է արել վերանայել Չինաստանի հետ խմելու ջրի գործարան կառուցելու իր համագործակցության պայմանագիրը: