Լավրով. «Միացյալ Նահանգները կորոնավիրուսը շահարկում է իր տեսակետները պարտադրելու համար»
https://parstoday.ir/hy/news/world-i120481-Լավրով._Միացյալ_Նահանգները_կորոնավիրուսը_շահարկում_է_իր_տեսակետները_պարտադրելու_համար
ՌԴ ԱԳ նախարարն ասել է.«ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները կորոնավիրուսը շահարկում են համաշխարհային կարգի և բախումների սրման վերաբերյալ իրենց տեսակետներն աշխարհին պարտադրելու համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 13, 2020 14:49 Asia/Tehran
  • Լավրով. «Միացյալ Նահանգները կորոնավիրուսը շահարկում է իր տեսակետները պարտադրելու համար»

ՌԴ ԱԳ նախարարն ասել է.«ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները կորոնավիրուսը շահարկում են համաշխարհային կարգի և բախումների սրման վերաբերյալ իրենց տեսակետներն աշխարհին պարտադրելու համար»:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի օրը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ)  անդամ երկրների ԱԳ նախարարների նիստում ունեցած ելույթում ասել է. «Նույնիսկ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում ԱՄՆ-ն և նրա գործընկերները ջանքեր են գործադրում բախումները սրելու և ներկա վիճակը շահարկելու համար, որպեսզի աշխարհակարգի վերաբերյալ  իրենց տեսակետները պարտադրեն աշխարհին»:

Դատապարտելով վերջերս ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի և Չինաստանի դեմ հնչեցված զրպարտանքները,Լավրովն ասել է. «Կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում միակողմանի պատժամիջոցները սառեցնելու կոչերն անտեսվել են: Այդ պատժամիջոցները խանգարում են մարդասիրական օգնություններ, ներառյալ դեղորայք ու բժշկական պարագաներ ապահովելուն»: 

ՌԴ ԱԳ նախարարը նաև դատապարտել է ԱՄՆ-ի կողմից անկախ արտաքին քաղաքականություն վարող երկրների նկատմամբ ճնշումների մեծացումը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության դեմ հնչեցված զրպարտանքը: