Փելոսի. «Թրամփը պետք է կորոնավիրուսի մասին ճշմարտությունն ասի»
https://parstoday.ir/hy/news/world-i120495-Փելոսի._Թրամփը_պետք_է_կորոնավիրուսի_մասին_ճշմարտությունն_ասի
ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի նախագահը Թրամփին կոչ է արել կորոնավիրուսի տարածման մասին ստելու փոխարեն, ասել ճշմարտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 14, 2020 07:27 Asia/Tehran
  • Փելոսի. «Թրամփը պետք է կորոնավիրուսի մասին  ճշմարտությունն ասի»

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի նախագահը Թրամփին կոչ է արել կորոնավիրուսի տարածման մասին ստելու փոխարեն, ասել ճշմարտությունը:

Չորեքշաբթի օրը, Associated Press լրատվական գործակալության թղթակցին տված հարցազրույցում, Նենսի Փելոսին ասել է.«Նախագահը պետք է ճշմարտությունն ասի, իսկ ճշմարտությունն այն է, որ գիտնականներն են ասում առաջիկա մարտահրավերների մասին»:

Փելոսին հավելել է.«ԱՄՆ նախագահը ժողովրդին սուտ տեղեկություններ տալու փոխարեն պետք է ընդունի ճշմարտությունը և ըստ այդմ որոշումներ կայացնի ու ծայրահեղական վերաբերմունք չդրսևորի»:

Ի տարբերություն Դոնալդ Թրամփի, ով չնայած կորոնավիրուսի տարածման շարունակմանը, ցանկանում է վերսկսել երկրի տնտեսական գործունեությունը, Փելոսին ասել է.«Մինչև օրական 3 մլն. թեստ անցկացնելու մակարդակի հասնելը, քաղաքացիների պետք է մնան տանը»:

Մինչ այժմ ԱՄՆ-ում ավելի քան 84 հազար մարդ մահացել է կորոնավիրուսից: