Պեկինն արձագանքել է կորոնավիրուսի տարածման վերաբերյալ ԱՄՆ-ի մեղադրանքներին
https://parstoday.ir/hy/news/world-i120531-Պեկինն_արձագանքել_է_կորոնավիրուսի_տարածման_վերաբերյալ_ԱՄՆ_ի_մեղադրանքներին
Չինաստանի ԱԳՆ խոսնակը հակադարձել է ՀԴԲ-ի այն հայտարարությանը, թե չինացի հաքերները փորձել են գողանալ կորոնավիրուսի վերաբերյալ ամերիկացի մասնագետների հետազոտությունների արդյունքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2020 08:02 Asia/Tehran
  • Պեկինն արձագանքել է կորոնավիրուսի տարածման  վերաբերյալ ԱՄՆ-ի մեղադրանքներին

Չինաստանի ԱԳՆ խոսնակը հակադարձել է ՀԴԲ-ի այն հայտարարությանը, թե չինացի հաքերները փորձել են գողանալ կորոնավիրուսի վերաբերյալ ամերիկացի մասնագետների հետազոտությունների արդյունքները:

Զաո Լիջիանը հայտարարել է. «Համացանցում կորոնավիրուսի դեմ պայքարի ջանքերին խոչընդոտելուն ուղղված յուրաքանչյուր քայլ դատապարտելի է»:

Չորեշքաբթի օրը, ՀԴԲ-ն  և ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը տարածել են համատեղ հայտարարություն, որում նշվել է, որ չինացի հաքերները փորձել են գողանալ կորոնավիրուսի պատվաստանյութի և վիրուսը բուժելու համար նախատեսված դեղամիջոցների վերաբերյալ ամերիկացի մասնագետների հետազոտությունների արդյունքները:

Դոնալդ Թրամփը Չինաստանին մեղադրում է կորոնավիրուսի տարածման մեջ, հայտարարելով որ վիրուսը տարածվել է Վուհան քաղաքում գործող գաղտնի լաբորատորիայից: Պեկինը հերքում է իր դեմ ուղղված բոլոր մեղադրանքները: