ԱՄՆ Սենատում Չինաստանի դեմ բանաձև է ընդունվել
https://parstoday.ir/hy/news/world-i120538-ԱՄՆ_Սենատում_Չինաստանի_դեմ_բանաձև_է_ընդունվել
Վաշինգտոնի և Պեկինի հարաբերությունների լարվածության սրման և Չինաստանի հետ կապերը խզելու մասին Թրամփի սպառնալիքների ֆոնին, ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել՝ ի աջակցություն Չինաստանի մուսուլման փոքրամասնության:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2020 12:22 Asia/Tehran
  • ԱՄՆ Սենատում Չինաստանի դեմ բանաձև է ընդունվել

Վաշինգտոնի և Պեկինի հարաբերությունների լարվածության սրման և Չինաստանի հետ կապերը խզելու մասին Թրամփի սպառնալիքների ֆոնին, ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել՝ ի աջակցություն Չինաստանի մուսուլման փոքրամասնության:

ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել, որով Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ է անում խստորեն արձագանքել Չինաստանի կողմից ույղուր մուսուլման  փոքրամասնության բռնաճնշումներին և պատժամիջոցներ կիրառել Պեկինի պաշտոնյաների նկատմամբ:

Հանրապետական ​​սենատոր  Մարկո Ռուբիոն, ով  բանաձևի նախագիծն է ներկայացրել Սենատին, կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Պեկինի պաշտոնյաների նկատմամբ:

ԱՄՆ Սենատի բանաձևում Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության կենտրոնական կոմիտեն ներկայացվել է որպես պատասխանատու այդ երկրի մուսուլման փոքրամասնության  մարդու իրավունքների խախտումների համար:

Չինաստանի պաշտոնյաները բազմիցս հերքել են այդ մեղադրանքները: