ԱՄՆ Սենատում Չինաստանի դեմ բանաձև է ընդունվել
Վաշինգտոնի և Պեկինի հարաբերությունների լարվածության սրման և Չինաստանի հետ կապերը խզելու մասին Թրամփի սպառնալիքների ֆոնին, ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել՝ ի աջակցություն Չինաստանի մուսուլման փոքրամասնության:
ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել, որով Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ է անում խստորեն արձագանքել Չինաստանի կողմից ույղուր մուսուլման փոքրամասնության բռնաճնշումներին և պատժամիջոցներ կիրառել Պեկինի պաշտոնյաների նկատմամբ:
Հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն, ով բանաձևի նախագիծն է ներկայացրել Սենատին, կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Պեկինի պաշտոնյաների նկատմամբ:
ԱՄՆ Սենատի բանաձևում Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն ներկայացվել է որպես պատասխանատու այդ երկրի մուսուլման փոքրամասնության մարդու իրավունքների խախտումների համար:
Չինաստանի պաշտոնյաները բազմիցս հերքել են այդ մեղադրանքները: