Պեկինի արձագանքը ԱՄՆ սպառնալիքին
https://parstoday.ir/hy/news/world-i120544-Պեկինի_արձագանքը_ԱՄՆ_սպառնալիքին
Չինաստանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է Պեկինի հետ կապերը խզելու ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2020 13:30 Asia/Tehran
  • Պեկինի արձագանքը ԱՄՆ սպառնալիքին

Չինաստանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է Պեկինի հետ կապերը խզելու ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքին:

Ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում, Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ժաո Լիջանն ասել է. «Պեկինի հետ Վաշինգտոնի հարաբերությունները խզելը չի բխում Միացյալ Նահանգների շահերից:  ԱՄՆ-ը կորոնավիրուսի հարցով դավադրություն է պլանավորում Պեկինի դեմ»:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության պաշտոնատար անձինք կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության անզորությունը ծածկելու  համար, բազմիցս մեղադրել է Չինաստանին կորոնավիրուսւի վերաբերյալ ինֆորմացիան գաղտնի պահելու մեջ: Նրանք պնդում են, որ կորոնավիրուսը պատրաստվել է Չինաստանի Վուհան քաղաքում գտնվող լաբորատորիաներում: Չինաստանը հերքել է մեղադրանքը:

ԱՄՆ պաշտոնյաների հայտարարությունները ավելի են լարել ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները: Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը մի շարք տարբերակներ ունի Չինաստանի դեմ, ներառյալ Պեկինի  հետ կապերի լիակատար խզումը: