Պեկինի արձագանքը ԱՄՆ սպառնալիքին
Չինաստանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է Պեկինի հետ կապերը խզելու ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքին:
Ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում, Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ժաո Լիջանն ասել է. «Պեկինի հետ Վաշինգտոնի հարաբերությունները խզելը չի բխում Միացյալ Նահանգների շահերից: ԱՄՆ-ը կորոնավիրուսի հարցով դավադրություն է պլանավորում Պեկինի դեմ»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության պաշտոնատար անձինք կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության անզորությունը ծածկելու համար, բազմիցս մեղադրել է Չինաստանին կորոնավիրուսւի վերաբերյալ ինֆորմացիան գաղտնի պահելու մեջ: Նրանք պնդում են, որ կորոնավիրուսը պատրաստվել է Չինաստանի Վուհան քաղաքում գտնվող լաբորատորիաներում: Չինաստանը հերքել է մեղադրանքը:
ԱՄՆ պաշտոնյաների հայտարարությունները ավելի են լարել ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները: Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը մի շարք տարբերակներ ունի Չինաստանի դեմ, ներառյալ Պեկինի հետ կապերի լիակատար խզումը: