Ֆրանսիայի պատասխանն Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու ԱՄՆ-ի ջանքերին
https://parstoday.ir/hy/news/world-i120566-Ֆրանսիայի_պատասխանն_Իրանի_զենքի_էմբարգոն_երկարաձգելու_ԱՄՆ_ի_ջանքերին
Ի պատասխան ՄԱԿ-ի հակաիրանական բոլոր պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ-ի սպառնալիքների, Ֆրանսիան վերահաստատել է իր դիրքորոշումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաձայնագրին հավատարիմ մնալու վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 16, 2020 07:46 Asia/Tehran
  • Ֆրանսիայի պատասխանն Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու  ԱՄՆ-ի ջանքերին

Ի պատասխան ՄԱԿ-ի հակաիրանական բոլոր պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ-ի սպառնալիքների, Ֆրանսիան վերահաստատել է իր դիրքորոշումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաձայնագրին հավատարիմ մնալու վերաբերյալ:

Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Ագնես Վոն Դեր Մոլը հայտարարել է. «Մենք իրավական ու քաղաքական եզրակացություններն արել ենք 2018թ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո»:

Ապրիլի 29-ին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել էր, որ այդ երկիրը հավատարիմ է Վիեննայի համաձայնագրերին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևին:

Ագնես Վոն Դեր Մոլը հավելել է, որ 2231 բանաձևի համաձայն, 2020 թվականի հոկտեմբերին ՄԱԿ-ի սպառազինական էմբարգոյի չեղարկումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային անվտանգության և կայունության վրա: