Ռուս դիվանագետը ՀԳՀԾ-ի վերաբերյալ երկու առաջարկ է արել ԱՄՆ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i120611-Ռուս_դիվանագետը_ՀԳՀԾ_ի_վերաբերյալ_երկու_առաջարկ_է_արել_ԱՄՆ_ին
Ռուս դիվանագետն ԱՄՆ կառավարությանը խորհուրդ է տվել նախ որոշել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր կարգավիճակը, այնուհետև ավելի ուշադիր կարդալ Իրանի միջուկային համաձայնագիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2020 11:31 Asia/Tehran
  • Ռուս դիվանագետը ՀԳՀԾ-ի վերաբերյալ երկու առաջարկ է արել ԱՄՆ-ին

Ռուս դիվանագետն ԱՄՆ կառավարությանը խորհուրդ է տվել նախ որոշել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր կարգավիճակը, այնուհետև ավելի ուշադիր կարդալ Իրանի միջուկային համաձայնագիրը:

Այսօր կեսօրին, Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՌԴ ներկայացուցիչ  Միխայիլ Ուլյանովն իր թվիթերյան էջում հերթական անգամ կտրուկ քննադատել է ԱՄՆ-ին՝ Իրանի զենքի էմբարգոն  երկրաձգելուն ուղղված քայլերի համար: 

Ուլյանովը գրել է. «Միացյալ Նահանգները սխալմամբ կարծում է, որ Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի 10-րդ և 11-րդ կետերը Վաշինգտոնին թույլ են տալիս վերականգնել ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցները: Սակայն դա հնարավոր է միայն ՀԳՀԾ-ով սահմանված կարգով»:

Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Միացյալ Նահանգները իրավունք չունի հղում անել ՀԳՀԾ-ին, քանի որ դուրս գալով Իրանի միջուկային համաձայնագրից, խախտել է ԱԽ 2231 բանաձևը: