Ֆրանսիայի ոստիկանությունը ճնշում է բողոքի ցույցերը
Ֆրանսիայի ոստիկանությունը տեղակայվել է Փարիզի արվարձանում, բողոքի ցույցերը ճնշելու համար:
Ինչպես հաղորդում է Ռոյթերս լրատվական գործակալությունը, ֆրանսիացի օգտատերերը վիրտուալ միջավայրում տեղեկացրել են Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի աղքատներով բնակեցված արվարձանում հակախռովարար ոստիկանության տեղակայման մասին:
Այդ տարածքում անցած օրերին կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում աշխատատեղերը փակվելու կանոնների սահմանման հետևանքով ստեղծված լարվածության սրման ֆոնին մի խումբ երիտասարդներ բողոքի ցույց են անցկացրել և հրկիզել են մեքենաները:
Փարիզի աղքատներով բնակեցված արվարձանում, անցած մի քանի օրերի անհանդարտությունները սկսեցին 18-ամյա երիտասարդի մահվանից հետո: Երիտասարդը մահացավ ոստիկանության ավտոմեքենայի ու նրա մոտոցիկլետի վթարից հետևանքով:
Լրատվամիջոցները հաղորդել են, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ստեղծված սահմանափակումները սրել են Ֆրանսիայի աղքատներով բնակեցված շրջաններում տիրող լարվածությունը: