Չինաստանը սպառնացել է ԱՄՆ-ին
Չինաստանը նախազգուշացրել է Միացյալ Նահանգներին, որ վճռական կարձագանքի, եթե ԱՄՆ Կոնգրեսում Պեկինի դեմ որևէ օրինագիծ ընդունվի:
«Պեկինը պատասխան քայլի կդիմի ԱՄՆ-ի Կոնգրեսում կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված Չինաստանի դեմ ընդունված ցանկացած օրինագծի», - հինգշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսին ասել է Չինաստանի խորհրդարանի խոսնակ Ժանգ Յասունին:
Անցյալ շաբաթ ԱՄՆ Սենատի հանրապետական անդամները ներկայացրել են մի նախագիծ, որը Թրամփին թույլ կտա պատժամիջոցներ կիրառել Պեկինի նկատմամբ, եթե վերջինս հրաժարվի լիարժեքորեն պատասխանել կորոնավիրուսի բռնկման հետ կապված հարցերին:
Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև լարվածությունը վերջին շաբաթների ընթացքում աճել է Cuvid-19 վիրուսի տարածման կապակցությամբ:
Վաշինգտոնը քննադատել է Չինաստանին՝ անցյալ տարվա վերջին Վուհան քաղաքում կորոնավիրուսների բռնկումը կառավարելու անկարողության համար, հայտարարելով, որ դա դարձել է պանդեմիայի բռնկման պատճառ: