Չինաստանը սպառնացել է ԱՄՆ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i120813-Չինաստանը_սպառնացել_է_ԱՄՆ_ին
Չինաստանը նախազգուշացրել է Միացյալ Նահանգներին, որ վճռական կարձագանքի, եթե ԱՄՆ Կոնգրեսում Պեկինի դեմ որևէ օրինագիծ ընդունվի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 22, 2020 08:15 Asia/Tehran
  • Չինաստանը սպառնացել է ԱՄՆ-ին

Չինաստանը նախազգուշացրել է Միացյալ Նահանգներին, որ վճռական կարձագանքի, եթե ԱՄՆ Կոնգրեսում Պեկինի դեմ որևէ օրինագիծ ընդունվի:

«Պեկինը պատասխան քայլի կդիմի ԱՄՆ-ի Կոնգրեսում կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված Չինաստանի դեմ ընդունված ցանկացած օրինագծի», - հինգշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսին ասել է Չինաստանի խորհրդարանի խոսնակ Ժանգ Յասունին:

Անցյալ շաբաթ ԱՄՆ Սենատի  հանրապետական անդամները ներկայացրել են մի նախագիծ, որը Թրամփին թույլ կտա պատժամիջոցներ կիրառել Պեկինի նկատմամբ, եթե վերջինս  հրաժարվի լիարժեքորեն պատասխանել կորոնավիրուսի բռնկման հետ կապված հարցերին:

Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև լարվածությունը վերջին շաբաթների ընթացքում աճել է Cuvid-19 վիրուսի տարածման կապակցությամբ:

Վաշինգտոնը քննադատել է Չինաստանին՝ անցյալ տարվա վերջին Վուհան քաղաքում կորոնավիրուսների բռնկումը կառավարելու անկարողության համար, հայտարարելով, որ դա դարձել է պանդեմիայի բռնկման պատճառ: