Համացանցի միլիոնավոր օգտատերերի՝ Երուսաղեմի ազատագրման կոչը
https://parstoday.ir/hy/news/world-i120819-Համացանցի_միլիոնավոր_օգտատերերի_Երուսաղեմի_ազատագրման_կոչը
Սոցիալակակ ցանցերի օգտատերերը, տարածելով միլիոնավոր գրավոր ու տեսագրված ուղերձներ և տարբեր տեսակոնֆերանսների ու գործունեությունների մասին լուրեր, Իրանում, Ինդոնեզիայում, Թայլանդում և Մալայզիայում մեծարել են Երուսաղեմի համաշխարհային օրը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 22, 2020 16:53 Asia/Tehran
  • Համացանցի միլիոնավոր օգտատերերի՝ Երուսաղեմի ազատագրման կոչը

Սոցիալակակ ցանցերի օգտատերերը, տարածելով միլիոնավոր գրավոր ու տեսագրված ուղերձներ և տարբեր տեսակոնֆերանսների ու գործունեությունների մասին լուրեր, Իրանում, Ինդոնեզիայում, Թայլանդում և Մալայզիայում մեծարել են Երուսաղեմի համաշխարհային օրը:

Աշխարհի շատ երկրների ժողովուրդներ կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած սահմանափակումների պատճառով, սոցիալական ցանցերում տարածելով տարբեր տեսագրություններ ու լուսանկարներ, գրություններ, կարգախոսներ, երգեր ու կարճ տեսաուղերձներ, աջակցություն են հայտնել Պաղեստինի բռնահարված ժողովրդին: 

Ժողովրդական կազմակերպությունները նույնպես սոցիալական ցանցերում դատապարտել են «դարի գործարք» նախագիծն ու Երուսաղեմն օկուպացրած ռեժիմի մայրաքաղաքը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու քայլը և աջակցություն են հայտնել պաղեստինցիների իրավունքների պաշտպանության գործին: 

Այս տարի Երուսաղեմի համաշխարհային օրը տարբերվում էր նախորդ տարիներից: Այն անցկացվեց Պաղեստինի նկատմամբ սիրով ու եռանդով և Սիոնիստական մանկասպան ռեժիմի նկատմամբ զայրույթով ու ցասումով լի միջավայրում: 

Մնալով իրենց տներում, մարդիկ առավել քան երբևէ զգացին օկուպացված տարածքներում տարիներ տևած բռնությունն ու գերությունը: