Համացանցի միլիոնավոր օգտատերերի՝ Երուսաղեմի ազատագրման կոչը
Սոցիալակակ ցանցերի օգտատերերը, տարածելով միլիոնավոր գրավոր ու տեսագրված ուղերձներ և տարբեր տեսակոնֆերանսների ու գործունեությունների մասին լուրեր, Իրանում, Ինդոնեզիայում, Թայլանդում և Մալայզիայում մեծարել են Երուսաղեմի համաշխարհային օրը:
Աշխարհի շատ երկրների ժողովուրդներ կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած սահմանափակումների պատճառով, սոցիալական ցանցերում տարածելով տարբեր տեսագրություններ ու լուսանկարներ, գրություններ, կարգախոսներ, երգեր ու կարճ տեսաուղերձներ, աջակցություն են հայտնել Պաղեստինի բռնահարված ժողովրդին:
Ժողովրդական կազմակերպությունները նույնպես սոցիալական ցանցերում դատապարտել են «դարի գործարք» նախագիծն ու Երուսաղեմն օկուպացրած ռեժիմի մայրաքաղաքը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու քայլը և աջակցություն են հայտնել պաղեստինցիների իրավունքների պաշտպանության գործին:
Այս տարի Երուսաղեմի համաշխարհային օրը տարբերվում էր նախորդ տարիներից: Այն անցկացվեց Պաղեստինի նկատմամբ սիրով ու եռանդով և Սիոնիստական մանկասպան ռեժիմի նկատմամբ զայրույթով ու ցասումով լի միջավայրում:
Մնալով իրենց տներում, մարդիկ առավել քան երբևէ զգացին օկուպացված տարածքներում տարիներ տևած բռնությունն ու գերությունը: