Իսրայելական բեռնատար ինքնաթիռը 10 տարի անց չվերթ է իրականացրել դեպի Թուրքիա
Թուրքիայում Սիոնիստական ռեժիմի դեսպան Ռոեյ Գիլադը տեղեկացրել է 10 տարի անց Սիոնիստական ռեժիմի բեռնատար ինքնաթիռի դեպի Թուրքիայի Ստամբուլ քաղաք իրականացրած առաջին չվերթի մասին:
Ինչպես հաղորդում է Թասնիմ լրատվական գործակալությունը, սոցիալական ցանցերի մի խումբ թուրք օգտատերեր անդրադարձել են 10 տարի անց իսրայելական բեռնատար ինքնաթիռի դեպի Թուրքիա իրականացրած թռիչքին։ Այսօր Ռոեյ Գիլադը հաստատել է այդ լուրը։
Թուրքիայի դատախազը փակված է հայտարարել Սիոնիստական ռեժիմի դեմ «Մավի Մարմարա» նավի հետ կապված գործը։
Նշենք, որ 10 տարի առաջ, Սիոնիստական ռեժիմը հարձակվեց «Ազատության նավատորմ» նավի վրա, որը մարդասիրական բեռներ էր տեղափոխում Գազայի շրջափակված հատված: Հարձակման հետևանքով զոհվեց Թուրքիայի 9 քաղաքացի։