Բայդենի և որոշ դեմոկրատների միջև տարաձայնություններ են առաջացել
ԱՄՆ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության գլխավոր թեկնածու Ջո Բայդենը ճնշման տակ է գտնվում տնտեսական պաշտոններում իր նկատի առաջարկած նշանակելու հարցում։
Մի խումբ դեմոկրատներ հայտարարել են, որ եթե ԱՄՆ-ում 2020 թ․ նախագահական ընտրություններում Ջո Բայդենը հաղթի Դոնալդ Թրամփին, իրենք ակնկալում են, որ արժանի մարդկանց անուններ կներկայացվեն կառավարության համար»։
Դեմոկրատական կուսակցության մեծ թվով անդամները հայտարարել են, որ Բայդենի նախընտրական շտաբի հետ առանձին հանդիպում են ունեցել, որի ընթացքում խոսելու են այն անձնաց մասին, ավքեր պետք է պաշտոններ զբաղեցնեն տնտեսական ոլորտում։ Նրանք հայատարարել են, որ այդ պաշտոնները շատ կարևոր են և դրանք զբաղեցնողները պետք է ունենան համապատասխան արժանիքներ:
Բայդենի հովանավորները զգուշացրել են, որ հաշվի առնելով ԱՄՆ-ում տիրող կորոնավիրուսի պանդեմիան և քաղաքական անորոշ պայմանները, դեռևս շատ շուտ է, որ վերջինս ներկայացնի իր ընտրած անձանց։
Վերջերս անցկացված սոցհարցումների արդյունքնեը ցույց են տալիս, Բայդենն առաջ է անցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից։