Ռուսաստան. ԱՄՆ-ը փորձում է թուլացնել Պուտինի դիրքերը
https://parstoday.ir/hy/news/world-i120934-Ռուսաստան._ԱՄՆ_ը_փորձում_է_թուլացնել_Պուտինի_դիրքերը
Ռուսաստանի Պետդումայի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունն իր լրատվամիջոցների միջոցով փորձում է խարխլել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ հասարակության վստահությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 25, 2020 14:12 Asia/Tehran
  • Ռուսաստան. ԱՄՆ-ը փորձում է թուլացնել Պուտինի դիրքերը

Ռուսաստանի Պետդումայի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունն իր լրատվամիջոցների միջոցով փորձում է խարխլել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ հասարակության վստահությունը:

Ըստ Տաս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ռուսաստանի Պետդումայի ղեկավար Վյաչեսլավ Վալուդինը հավելել է, որ ԱՄՆ կառավարությունը իր վերահսկվող լրատվամիջոցների, բլոգերների և ընդդիմության քաղաքական գործիչների միջոցով փորձում է խաթարել Պուտինի նկատմամբ Ռուսաստանի քաղաքացիների վստահությունը:

«Մեր նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանը հասցրել է նոր մակարդակի, արժանանալով աշխարհի հարգանքին», - ասված է Վալոդինի հայտարարության մեջ: Նա հավելել է. «Եթե ​​մենք որպես հիմք վերցնենք 1990-ական թվականները, ապա պարզ կդառնա, որ Ռուսաստանի քաղաքական, սոցիալական և տնտեսական կյանքի բոլոր ոլորտներում զգալի աճ է գրանցվել:

«Մեր գերակայությունը պայմանավորված է մեր նախագահի ներկայությամբ, ով վայելում է ռուս ժողովրդի վստահությունը, և այդ պատճառով Միացյալ Նահանգները փորձում են թիրախավորել և խարխլել այդ վստահությունը: Այսպիսին է ԿՀՎ-ն և Պետդեպարտամենտը», - ասել է նա: