ՌԴ-ն նախազգուշացրել է ԱՄՆ-ին՝ միջազգային պայմանագրերից դուրս գալու կապակցությամբ
Մայիս 28, 2020 07:36 Asia/Tehran
Ռուս դիվանագետն ԱՄՆ-ին նախազգուշացրել է միջազգային պայմանագրերից դուրս գալու հետևանքների կապակցությամբ:
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություննեում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն իր թվիթերյան էջում գրել է.«Ոտնահարելով բոլոր միջազգային համաձայնություններն ԱՄՆ-ն ձգտում է այս հարթակում ավելի լայն հնարավորություններ ձեռք բերել»:
Ավելի վաղ նույնպես Ուլյանովը մտահոգություն էր հայտնել ԶԼՄ-ներում ԱՄՆ-ի միջուկային փորձարկումների մասին շրջանառվող լուրերի կապացությամբ:
Դոնալդ Թրամփի Սպիտակ Տուն մտնելուց ի վեր, ԱՄՆ-ը տարբեր պատրվակներով դուրս է եկել մեծ թվով բազմակողմանի պայմանագրերից այդ թվում՝ ՀԳՀԾ-ից ու Փարիզի բնակլիմայական պայմանագրից:
Պիտակ