Մամուլի Տեսություն 12-04-2016
https://parstoday.ir/hy/news/world-i12106-Մամուլի_Տեսություն_12_04_2016
Բելգիայի ու Ֆրանսիայի դատական ու անվտանգության կառույցները համարվում են վերջերս այդ երկրներում իրականացված ահաբեկչական գործողությունների գլխավոր մեղավորները: Ռեսալաթ
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2016 09:37 Asia/Tehran
  • Մամուլի Տեսություն 12-04-2016

Բելգիայի ու Ֆրանսիայի դատական ու անվտանգության կառույցները համարվում են վերջերս այդ երկրներում իրականացված ահաբեկչական գործողությունների գլխավոր մեղավորները: Ռեսալաթ

 

 «Ռեսալաթ»

Արևմուտքի անվտանգության կառույցները թերացել են ահաբեկչական հարձակումների հարցում

Թեհրանում լույս տեսնող Ռեսալաթ թերթը գրում է․-«Բելգիայի ու Ֆրանսիայի դատական ու անվտանգության կառույցները համարվում են վերջերս իրականացված ահաբեկչական գործողությունների գլխավոր մեղավորները»։ 

«Փարիզում և Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները ցույց տվեցին ,որ Ֆրանսիայի ու Բելգիայի անվտանգության կառույցները պետք է պատասխան տան իրենց երկրում թաքֆիրական խմբերի ազատորեն երթևեկելու համար»,-ասված է թերթի վերլուծական հոդվածում։ 

«Արևմուտքի անվտանգության կառույցները մեծ դեր են ունեցել թաքֆիրական խմբավորումների ձևավորման և նրանց Սիրիա ու Իրաք գործուղման հարցում: Փաստորեն իմաստ չունի արևմուտքի ու թաքֆիրական խմբերի առճակատումը, քանզի ԱՄՆ-ի և Եվրոպական երկրներ՝ Ֆրանսիայի ,Գերմանիայի ու Բրիտանիայի պետական ու անվտանգության կառույցները շարունակում են հովանավորել Սիրիայում ու Իրաքում գտնվող ահաբեկչական խմբավորումներին: Իրաքից ու Սիրիայից Արևմտյան երկրներ վերադարձած թաքֆիրական խմբերը անվտանգության կառույցների կողմից չեն վերահսկվում և այդ թերացումը միտումնավոր է»,-գրում է Ռեսալաթ թերթը: 

Նշենք,որ 2015 թ.-ի նոյեմբերի 13-ին և 2016 թ.-ի փետրվարին Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական ակտերի հետևանքով սպանվել ու վիրավորվել են տասնյակ մարդիկ: ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել այդ հարձակումների պատասխանատվությունը:

 


«Խորասան»-ը 

ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցների կառավարումը

Միջին Արևելքում ԱՄՆ ռազմավարությունն է՝ կառավարել տարածաշրջանային դաշնակիցներին։

Իրանական Խորասան թերթն իր այսօրվա համարում գրել է․-«Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործումից հետո, ԱՄՆ-ն շարունակում է Իրանաֆոբիա տարբերակն առաջ տանել և մեծացնելով Իրանի հրթիռային հարցը փորձում է շահել իր տարածաշրջանային գործընկերների գոհունակությունը ։

«Տարածաշրջանում Իրանաֆոբիա տարածելով Վաշինգտոնը նպատակ ունի ավելի մեծ քանակությամբ զենքեր վաճառել Միջին Արևելյան տարածաշրջանի արաբական երկրներին», գրում է թերթը։

«ԱՄՆ պետքարտուղարի տարածաշրջանային ուղևորությունը և Բահրեյնում ամերիկյան զորակայան կատարած այցն ինչ-որ տեղ ցուցադրական բնույթ են կրում։ Նա այդպիսով միտում է ցույց տալ ,որ Վաշինգտոնը հավատարիմ է Իրանի դեմ տրամադրված իր դաշնակիցներին»,գրում է «Խորասան»-ը։

«Ամենայն դեպս Վաշինգտոնը Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործումից հետո Իրանաֆոբիայի ռազմավարությամբ նպատակ ունի Իրանի շուկայում ներդրումների ռիսկը մեծացնել և Միջին Արևելքում իր զենքի համար լավ շուկա գտնել»,եզրակացնում է թերթը։


 

«Առավոտ»

Տեր-Պետրոսյանը կօգնի Սերժ Սարգսյանին իրագործել Մադրիդյան սկզբունքները

«Առավոտ» թերթը գրում է. «Դա, հավանաբար, այն էր, որ Տեր-Պետրոսյանը շարունակում է լինել փոխզիջումային բանակցային գործընթացի կողմնակից եւ պատրաստ է աջակցել Սերժ Սարգսյանին, եթե նա համաձայնի Մադրիդյան սկզբունքների հիման վրա բանակցություններ սկսել»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի՝ արտաքին աշխարհին ուղղված ուղերձներին:

Մեր զրուցակիցը կատարվածը պատեհ առիթ է համարում՝ ԼՂՀ-ին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար, եւ կարծում է, որ հայկական կողմը դա պետք է պնդի. «Դրա համար ես տարակուսանք հայտնեցի, որ ՀՀ գլխավոր շտաբի պետն էր հրադադարի համաձայնություն ձեռք բերում: ԼՂՀ-ն պետք է վերադառնա բանակցությունների սեղանին, եւ եթե պետք է զինադադարի նոր պայմանագիր ստորագրվի, դա պետք է անեն ԼՂՀ-ն ու Ադրբեջանը»:

 

 

Noravank.am 

Իվան Կոնովալով. Թուրքական հետքը, ՌԴ-ի և ԱՄՆ-ի դերը Ղարաբաղի նոր ճգնաժամում

Ռազմական փորձագետ, Իվան Կոնովալովը մեկնաբանել է ակտիվ մարտական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում։

«Պետք է նշել Սիրիայի շուրջ իրադարձությունների և թուրքական կողմի գործողությունների տարօրինակ համընկնումը։ Բոլորովին վերջերս թուրք-ռուսական հարաբերությունների սրման ֆոնին՝ Թուրքիան հայտարարում էր, թե պատրաստ է լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը։ Անկարան շատ ակտիվ հայտարարում էր Ադրբեջանին աջակցելու մասին և անհասկանալի խաղեր էր տալիս Ղարաբաղի շուրջ։ Քաղաքականության մեջ նման մակարդակի համընկնումը բավական հազվադեպ բան է։

Թուրքիան քիչ բան չի արել, որպեսզի ազդի Ղարաբաղի շուրջ իրավիճակի վրա Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունների սրման ֆոնին՝ փորձելով փոխհատուցել քաղաքական անհաջողությունները սիրիական հարցում»։

«Ռուսաստանը կողմերի վրա ճնշման այնքան էլ շատ լծակներ չունի։ Հայաստանը և Ադրբեջանը միանգամայն անհաշտ դիրքորոշումներ ունեն։ Ռուսաստանը մյուս բանակցողների հետ միասին հասել էր երկար ժամանակով հրադադարի պահպանմանը, բայց իրավիճակի վրա ազդեցին սիրիական հակամարտության մերձավորությունը և անվտանգության համակարգի փլուզումը Մերձավորարևելյան տարածաշրջանում։

Ռուսաստանի համար միայնակ դժվար կլինի կայունացնել իրավիճակը։ Հարկավոր է նաև ԱՄՆ աջակցությունը, որը սիրում է ձեռքերը լվանալ նման իրավիճակներում։ ԱՄՆ-ը պետք է օգտագործի իր ազդեցությունը՝ Թուրքիայի, և նրա միջոցով՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար»,ասել է Ռազմական փորձագետ՝ Իվան Կոնովալովը։