ԱՄՆ-ի ազգային գվարդիան մտել է Մինեապոլիս քաղաք
ԱՄՆ-ի ազգային գվարդիան տեղակայվել է Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում, որտեղ արդեն մի քանի օր բողոքի ցույցեր են անցկացվում սպիտակամորթ ոստիկանի կողմից սևամորթ երիտասարդի սպանության դեմ: Հատկանշական է, որ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ցուցարարներին:
CNN-ի հաղորդման համաձայն, քաղաքում տեղակայվել են ազգայի գվարդիայի 500 ծառայողներ:
Հինգշաբթի օրը, ցուցարարները հարձակվել են ոստիկանության կետերից մեկի վրա և կրակի են մատնել ոստիկանական կետի շինությունը:
Հարձակումից հետո, նախագահ Թրամփը, Թվիթերում արած երկու գրառումներում նշել է, որ ազգային գվարդիան ու բանակը պատրաստ են խաղաղություն հաստատել քաղաքում: Թրամփը ցուցարարներին անվանել է խուլիրգանների, և երկրորդ թվիթում գրել է. «Երբ սկսվում է թալանը, սկսվում են նաև կրակոցները»:
Մինեապոլիսում սպիտամորթ սստիկանի կողմից սևամորթ երիտասարդին սպանելու դեմ ուղղված բողոքի ցույցերը մեկնարկել են երեքշաբթի օրվանից,