Չինաստանը դեմ է ՀԳՀԾ-ի պատժամիջոցների բացառությունները վերացնելու ԱՄՆ-ի որոշմանը
https://parstoday.ir/hy/news/world-i121092-Չինաստանը_դեմ_է_ՀԳՀԾ_ի_պատժամիջոցների_բացառությունները_վերացնելու_ԱՄՆ_ի_որոշմանը
Չինաստանի ԱԳՆ խոսնակը դեմ է արտահայտվել Միացյալ Նահանգների կողմից ՀԳՀԾ-ի միջուկային պատժամիջոցներից բացառությունների վերացման որոշմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 29, 2020 14:45 Asia/Tehran
  • Չինաստանը դեմ է ՀԳՀԾ-ի պատժամիջոցների բացառությունները վերացնելու ԱՄՆ-ի որոշմանը

Չինաստանի ԱԳՆ խոսնակը դեմ է արտահայտվել Միացյալ Նահանգների կողմից ՀԳՀԾ-ի միջուկային պատժամիջոցներից բացառությունների վերացման որոշմանը:

Ուրբաթ օրը, կայացած մամուլի ասուլիսում,  Ժաո Լի Ժիանը հայտարարել է, որ Պեկինը դեմ է  ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի միջուկային պատժամիջոցներից բացառությունները վերացնելու որոշմանը, ինչը վկայում է ԱՄՆ-ի հեգեմոնիայի մասին: 

Չինաստանի ԱԳՆ խոսնակը հավելել է, որ Միացյալ Նահանգները ճնշում է գործադրում Իրանի դեմ, միակողմանիորեն դուրս է եկել ՀԳՀԾ-ից և խախտելով ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերը, խոչընդոտում է ՀԳՀԾ-ի իրականացումը:

Հինգշաբթի օրը, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է, որ պատժամիջոցներ են սահմանվել նախկինում պատժամիջոցներից ազատված և Իրանի հետ միջուկային խաղաղ ծրագրում համագործակցող երկու նախագծերի նկատմամբ: Մեկ այլ գրառման մեջ, նա հավելել է, որ պատժամիջոցների են ենթարկվել նաև միջուկային ոլորտի երկու իրանցի գիտնականներ: